ԱՄՆ-ն անվճար զենք է ուղարկելու Ուկրաինա
ԱՄՆ-ն 500 մլն. դոլար արժողությամբ անվճար զենք կտրամադրի Ուկրաինային:
Ինտերֆաքս ռուսական լրատվական գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է.«ԱՄՆ-ի սենատը վավերացրել է երկրի 2018թ. անվտանգության և պաշտպանական բյուջեն, որում նախատեսված է ռազմական ու անվտանգության հարցերով 500 մլն. դոլար բյուջեի հատկացումը Կիևին:
Հակառուսական քաղաքականությունների իրագործման հարցով Ուկրայինայի դաշնակից, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդպմանը հայտնել էր Ուկրաինային 175 մլն. դոլարի անվճար զենք տրամադրելու ծրագրի մասին:
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի օգնության ցուցաբերումը կհանգեցնի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների սրման: