Ռուսաստանը մերժել է ՀԳՀԾ-ին դեմ Թրամփի դիրքորոշումը
ՌԴ ԱԳ նախարարն անընդունելի և մտահոգիչ է որակել ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը:
Նյու Յորքում ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեային առընթեր հանդիպումից հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Լավրովի հավաստմամբ, Մոսկվան հիմք է ընդունում ՄԱԳԱՏԷ-ի պրոֆեսիոնալ գնահատականը, որը բազմիցս հայտարարել է, որ Իրանն արդարացի կերպով կատարել է իր բոլոր հանձնառությունները:
«Ռուսաստանը պաշտպանելու է Իրանի միջուկային ծրագրի մասին ԻԻՀ-ի և «5+1» խմբի անդամ երկրների միջև կայացած Միջուկային գործարքը, որն ընդունվել է նաև միջազգային հանրության կողմից»ասել է Սերգեյ Լավրովը: