ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i73309-ԼՂ_հիմնախնդրի_կարգավորման_հարցում_Ռուսաստանի_դիրքորոշումը_չի_փոխվել._Զախարովա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 15:23 Asia/Tehran
  • ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել:

Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հայտարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել ու Պետքարտուղարության՝ 30 հատուկ դեսպանների հաստիքները լուծարելու առաջարկը, այդ թվում՝ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմամբ Մինսկի խմբում։ «Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Կճշտեմ ու կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվություն, սակայն Ռուսաստանի դերը կարգավորման գործում և մեր դիրքորոշման հիմքերը չեն փոխվել»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Զախարովան։

Armenpress.am