Վրաստանի ՆԳ նախարարը բանակցում է ջավախքցիների հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին ժամանել է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ:
Նա գյուղի 10-րդ դարի եկեղեցու տարածքում բանակցություններ վարում տեղի բնակիչների հետ, ովքեր առավոտյան ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկերների վերաթաղված վայրում, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել: Գյուղացիների և ոստիկանների միջև բախումներ էին եղել:
jnews.ge-ն հայտնում է, որ նախարարը եկեղեցու տարածք է մուտք գործել, որը հսկում են հատուկ նշանակության զորքերը: Նախարարի հետ տարածք է մուտք գործել մի քանի բնակիչ: Շատ մարդկանց թույլ չեն տվել:
Այն մասում, որտեղ վերաթաղված են նախնիների ոսկորների մնացորդները, հավաքված են մի քանի գյուղացիներ և չեն հեռանում: Հենց այդ տարածքում էին նրանք ցանկանում խաչքար տեղադրել:
Panorama.am