Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բարեզանիին կոչ է արել բանակցել Բաղդադի հետ
Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանիին ուղղված նամակում, Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը նրան կոչ է արել բանակցել Բաղդադի հետ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ նամակում Ֆալոնը Բարեզանիին կոչ է արել Իրաքի կառավարության և հարևան պետությունների հետ կառուցողական բանակցություններ վարել` ՝ հանրաքվեից հետո ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար:
Չնայած Իրաքի կառավարության խիստ ընդդիմությանը և համաշխարհային քննադատություններին, Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավար ՝ Մասուդ Բարեզանիի պնդմամբ, տարածքում անջատման հանրաքվե անցկացվեց: Բարզանիի այդ քայլը համարվում է Իրաքի սահմանադրության և միջազգային օրենքների բացահայտ խախտում:
Իրաքի կենտրոնական կառավարություն անօրինական է որակել հանրաքվեի անցկացումը ՝ տարածքում հակադարձ քայլ նախաձեռնելով: Բաղդադը փակել է այդ շրջանի օդային տարածքը: