ԱՄՆ-ում ձերբակալվել են 500 անօրինական գաղթականներ
https://parstoday.ir/hy/news/world-i73559-ԱՄՆ_ում_ձերբակալվել_են_500_անօրինական_գաղթականներ
ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վարչությունը հայտարարել է, որ ներգաղթի օրենքները խախտելու պատճառով ձերբակալվել են 500 արտասահմանցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 14:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ձերբակալվել են 500 անօրինական գաղթականներ

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վարչությունը հայտարարել է, որ ներգաղթի օրենքները խախտելու պատճառով ձերբակալվել են 500 արտասահմանցիներ:

Xinhua լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ամերիկյան լրատվամիջոցները հայտարարել են, որ «Ապահով քաղաք» գործողության ընթացքում, ԱՄՆ-ի տաս քաղաքներում, այդ թվում Ֆիլադելֆիայում և Լոս Անջելեսում ձերբակալվել են 42 երկրի քաղաքացիներ:

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վարչության տեղեկացմամբ՝ ձերբակալվածներից 317-ը քրեական անցյալ ունեին և 104-ը նախկինում վտարվել էին ԱՄՆ-ից:

Սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը, հակամիգրացիոն նոր հրամանագիր ստորագրելով, ավելի է խստացրել Հյուսիսային Կորեայի, Չադի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի, Վենեսուելայի և Եմենի քաղաքացիների այցը ԱՄՆ:

Գաղթականներին ձերբակալելով Թրամփի կառավարությունը ձգտում է նրանց հեռացնել ԱՄՆ-ից:

Ներկայումս, ապօրինի գաղթականների դեմ պայքարը խորը ճեղքվածք է առաջացրել ԱՄՆ-ի հասարակության մեջ: