ԵԱՏՄ¬-ն և Չինաստանը ավարտել են առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i73677-ԵԱՏՄ_ն_և_Չինաստանը_ավարտել_են_առևտրատնտեսական_համաձայնագրի_շուրջ_բանակցությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել են Առևտրա¬տնտեսական պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի և սկզբունքային համաձայնության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 05:00 Asia/Tehran
  • ԵԱՏՄ¬-ն և Չինաստանը ավարտել են առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել են Առևտրա¬տնտեսական պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի և սկզբունքային համաձայնության մասին:

Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին ԵԱՏՄ կոլեգիայի մամուլի ծառայությունից, սկզբունքային համաձայնության շուրջ փաստաթուղթը ստորագրվել է Չինաստանի Հանչժոու քաղաքում: Չինաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է առևտրի նախարար Չժուն Շանը, իսկ ԵԱՏՄ կողմից՝ կոլեգիայի անդամ, առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: Միությունը և Չինաստանը պայմանավորվել են, որ հնարավորինս կարճ ժամկետներում կավարտեն փաստաթղթի իրավատեխնիկական ստուգումը, ինչից հետո այն պատրաստ կլինի վերջնական ստորագրման: «ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական պայմանագիրը երկար սպասված և պատմական փաստաթուղթ է, որը շահավետ է բոլոր կողմերի համար»,­ ասել է Վերոնիկա Նիկիշինան՝ հավելելով, որ այդ փաստաթղթի ստորագրումը կխթանի նաև ԵԱՏՄ անդամ երկրների Չինաստանի երկկողմ առևտուրը: Կողմերը շեշտել են, որ բանակցություններն անցել են բարեկամական և կառուցողական մթնոլորտում:

Armenpress.am