ԵԱՏՄ¬-ն և Չինաստանը ավարտել են առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել են Առևտրա¬տնտեսական պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի և սկզբունքային համաձայնության մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՏՄ կոլեգիայի մամուլի ծառայությունից, սկզբունքային համաձայնության շուրջ փաստաթուղթը ստորագրվել է Չինաստանի Հանչժոու քաղաքում: Չինաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է առևտրի նախարար Չժուն Շանը, իսկ ԵԱՏՄ կողմից՝ կոլեգիայի անդամ, առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: Միությունը և Չինաստանը պայմանավորվել են, որ հնարավորինս կարճ ժամկետներում կավարտեն փաստաթղթի իրավատեխնիկական ստուգումը, ինչից հետո այն պատրաստ կլինի վերջնական ստորագրման: «ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական պայմանագիրը երկար սպասված և պատմական փաստաթուղթ է, որը շահավետ է բոլոր կողմերի համար», ասել է Վերոնիկա Նիկիշինան՝ հավելելով, որ այդ փաստաթղթի ստորագրումը կխթանի նաև ԵԱՏՄ անդամ երկրների Չինաստանի երկկողմ առևտուրը: Կողմերը շեշտել են, որ բանակցություններն անցել են բարեկամական և կառուցողական մթնոլորտում:
Armenpress.am