ՆԱՏՕ-ն շարունակում է պաշտպանել Վրաստանին
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը գոհունակություն հայտնելով Վրաստանի պաշտպանության նախարարության մեջ իրականացված սկզբունքային բարեփոխումներից ընդգծեց. «ՆԱՏՕ-ն կշարունակի հովանավորել Վրաստանին»:
ԻՌՆԱ-ն հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը հաղորդեց, Ջեյմս Ափաթուրայը հինգշաբթի օրը Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպման ժամանակ հավելել է. «ՆԱՏՕ-ն չի հրաժարվելու Վրաստանին պաշտպանող որևէ ջանքից»:
«ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև համագործակցության համար տարբեր ուղիներ գոյություն ունեն: Մենք սպասում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հանդիպմանն ու առաջիկա տարի գումարվելիք ՆԱՏՕ-ի նստաշրջանին և դրանք կօգնեն ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը»:
Վրաստանի պաշտպանության նախարարն այս հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը հովանավորելու համար շնորհակալություն հայտնելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ասաց. «Վրաստանը որպես ռազմավարական մի գործընկեր անվտանգության երաշխավորման ուղղությամբ իր ամբողջ ջանքն ի գործ կդնի»:
Վրաստանն այս պահին ՆԱՏՕ-ի դիտորդ անդամ է համարվում և մոտ ապագայում լիիրավ անդամ է դառնալու: Վրաստանն ամեն տարի ՆԱՏՕ-ի և այդ կազմակերպության անդամ այլ երկրների հետ համատեղ բազմաթիվ ռազմավարություններ է անցկացնում: