Չինաստանը պատրաստակամ է համագործակցության ԵԱՏՄ երկրների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i74809-Չինաստանը_պատրաստակամ_է_համագործակցության_ԵԱՏՄ_երկրների_հետ
Չինաստանը Եվրասիական տնտեսական միության հետ քննարկում է համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (One belt, one road) ծրագրի շրջանակում:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 06:46 Asia/Tehran
  • Չինաստանը պատրաստակամ է համագործակցության ԵԱՏՄ երկրների հետ

Չինաստանը Եվրասիական տնտեսական միության հետ քննարկում է համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (One belt, one road) ծրագրի շրջանակում:

Այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Արմենպրես»­ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը (Liu Bin): «Նախորդ երկու տարվա ընթացքում Չինաստանն արդեն կապեր է հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ: Ներկայում մենք քննարկում ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարները»,­ հայտարարեց Բինը: Նա ընդգծեց, որ համագործակցության իրականացումը հնարավոր է երկու փուլով: «Նախ անհրաժեշտ է սկզբունքային պայմանավորվածությունների գալ: Այնուհետև արդեն պետք է անցնել հստակ ծրագրերի»,­ նշեց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալը: Նա հավելեց, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՊՀ ցանկացած երկրի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև պատրաստ է բազմակողմ համագործակցության, այդ թվում և ԵԱՏՄ շրջանակում:

Armenpress.am