Օսլոն կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i74907-Օսլոն_կշարունակի_հավատարիմ_մնալ_ՀԳՀԾ_ին
ԻԻՀ-ում Նորվեգիայի դեսպանն ընդգծել է, որ Օսլոն պաշտպանում է ՀԳՀԾ-ն: Նա տեղեկացրել է Իրանում այդ երկրի ներդրման մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 07:38 Asia/Tehran
  • Օսլոն կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին

ԻԻՀ-ում Նորվեգիայի դեսպանն ընդգծել է, որ Օսլոն պաշտպանում է ՀԳՀԾ-ն: Նա տեղեկացրել է Իրանում այդ երկրի ներդրման մասին:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լարս Նորդրումը երեքշաբթի օրը հայտարարեց. «Նորվեգիան առաջիկա հինգ տարիների ընթացքում 2000 մգվ հզորությամբ արևային էլեկտրակայան կկառուցի Իրանում»:

Թեհրանում Օսլոյի դեսպանը տեղեկացնելով էլեկտրակայանի կառուցման պայմանագրի ստորագրման մասին հավելել է. «Պայմանագրի արժեքը կկազմի 2.5 միլիարդ դոլար»:

Աշխարհի շատ երկրներ վերջին օրերին դատապարտել են Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները  և ընդգծել են միջազգային այդ համաձայնությունը պահպանելու և ԻԻՀ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: