Չինաստանի նախագահը զգուշացրել է տարածաշրջանում միջամտող երկրներին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զգուշացրել է տարածաշրջանում միջամտող երկրներին:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հոկտեմբերի 18-ին Պեկինում իշխող կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի բացման ելույթում ընդգծելով, որ Չինաստանի քաղաքականության հիմքերն են բարեփոխումները և բաց դռները, Սի Ցզինպինն ասել է.«Այս երկիրը դիմակայելու է միջամտություններին ու բռնություններին»:
Նա նշել է.«Չինաստանը ձգտում է արդար, կայուն ու տրամաբանական միջազգային համակարգի ստեղծման, որում ոչ ոք այս և այլ երկրների ներքին գործերին միջամտելու իրավունք չի ունենա»:
Չինաստանի նախագահը հավելել է.«Չնայած այս բոլոր ծրագրերին , Չինաստանը երբեք գերիշխանության չի ձգտելու և այս երկրի զարգացումը որևէ երկրի դեմ ուղղված սպառնալիք չէ»:
«Չինաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականությունը հիմնված է խաղաղության վրա և միաժամանակ Պեկինը ամենայն հզորությամբ պաշտպանելու է իր ազգային շահերը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանության իրավունքը», նշել է Սի Ցզինպինը: