Թերեզա Մեյը սպառնացել է, որ առանց համաձայնության կգործադրի Brexit-ը
Բրիտանիայի վարչապետն ասել է, որ այդ երկիրը նույնիսկ առանց ԵՄ-ի հետ համաձայնության հանգելու պատրաստ է այդ միությունից հեռանալու (Brexit) բոլոր հնարավոր սցենարների համար:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է. «Լոնդոնը փորձում է Brexit-ի շուրջ բանակցություններում հանգել համաձայնության, այդուհանդերձ պատրաստ է այդ բանակցությունների ցանկացած հետևանքին, նույնիսկ առանց Բրյուսելի հետ համաձայնության ԵՄ-ից հեռանալուն»:
«Եթե Բրիտանիայի կառավարությունն իրեն չնախապատրաստի Brexit-ի բոլոր հնարավոր սցենարների համար, անպատասխանատու գտնված կլինի»,-հայտարարել է Թերեզա Մեյը:
Բրիտանիայի ՆԳ նախարարության մի պաշտոնատար երեքշաբթի օրը հայտարարեց. «Եթե Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ի շուրջ որևէ համաձայնության չհանգեն, Բրիտանիան պիտի բանակը տեղակայի սահմաններին»:
Չնայած իր ֆինանսական պարտավորությունների դիմաց 50 միլիարդ ֆունտ վճարելու համար Բրիտանիայի պատրաստակամության մասին հրապարակված լուրերին, Brexit-ի շուրջ բանակցությունները փակուղի են մտել:
Լոնդոնն ու Բրյուսելը մինչև 2019 թվականի մարտ ամիսը Brexit-ի շուրջ բանակցություններում որոշակի արդյունքի պիտի հանգեն: