Գութերեշ. ՀԳՀԾ-ն պիտի պահպանվի
https://parstoday.ir/hy/news/world-i74966-Գութերեշ._ՀԳՀԾ_ն_պիտի_պահպանվի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը չորեքշաբթի օրն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն պիտի պահպանվի, ասաց. «Միջազգային այս համաձայնությունն անհրաժեշտ է աշխարհի կայունության պահպանման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 04:04 Asia/Tehran
  • Գութերեշ. ՀԳՀԾ-ն պիտի պահպանվի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը չորեքշաբթի օրն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն պիտի պահպանվի, ասաց. «Միջազգային այս համաձայնությունն անհրաժեշտ է աշխարհի կայունության պահպանման համար»:

Գութերեշն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նույնպես երեքշաբթի օրն ընդգծելով ՀԳՀԾ-ի նշանակությունն ու այն պահպանելու անհրաժեշտությունն, ասաց. «Այս միջազգային համաձայնությամբ թե աշխարհը և թե Իրանի ժողովուրդը հաղթեցին»:

Ֆեդերիկա Մուգերինին Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը «հաղթանակ-հաղթանակ» համաձայնություն բնութագրելով, ընդգծել է. «Հիմք ընդունելով ԱԷՄԳ-ի զեկույցներն ԻԻՀ-ն գործադրել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ գիշեր արհամարհելով ԱԷՄԳ-ի ութ զեկույցները, որտեղ ընդգծվել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի հանդեպ ԻԻՀ-ի հավատարմությունը չի հաստատում:

Թրամփը մշտապես սոսկալի համաձայնություն է բնութագրել ՀԳՀԾ-ն և պահանջել է դրա չեղարկումը, ինչն արժանացել է միջազգային հանրության, այդ թվում ՀԳՀԾ-ի մյուս կողմերի՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի ու Գերմանիայի և նույնիսկ ամերիկացի շատ պաշտոնատարների հակառակության: