Պուտին. «Լարվածությունը Միջին Արևելքում որոշ ուժերի շահամոլության արդյունքն է»
https://parstoday.ir/hy/news/world-i75008-Պուտին._Լարվածությունը_Միջին_Արևելքում_որոշ_ուժերի_շահամոլության_արդյունքն_է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրն ասել է. «Որոշ ուժեր ձգտում են հեղաշրջման և ռազմական ուժի ուղղակի կիրառման միջոցով Միջին Արևելքի զարգացումները տանել իրենց շահերի ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 00:06 Asia/Tehran
  • Պուտին. «Լարվածությունը Միջին Արևելքում որոշ ուժերի շահամոլության արդյունքն է»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրն ասել է. «Որոշ ուժեր ձգտում են հեղաշրջման և ռազմական ուժի ուղղակի կիրառման միջոցով Միջին Արևելքի զարգացումները տանել իրենց շահերի ուղղությամբ»:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման՝ Ռուսաստանի նախագահն ընդգծել է. «Այսօր որոշ երկրներ ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն փորձում են Միջին Արևելքում խռովությանն ու անհանդարտությանը մշտական բնույթ տալ»:

«Ռուսաստանը Սիրիայի օրինական կառավարության ու  տարածաշրջանի մի քանի այլ երկրների հետ՝ համաձայն միջազգային օրենքների, կռվել է ահաբեկիչների դեմ»․ հավելել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն անդրադառնալով Կորեական թերակղզու ճգնաժամին, ասաց, որ այդ ճգնաժամը պիտի կարգավորվի խաղաղ միջոցներով: