Ֆրանսիայի և ԱՄՆ¬ի պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i75051-Ֆրանսիայի_և_ԱՄՆ_ի_պաշտպանության_նախարարները_կքննարկեն_Սիրիայի_հակամարտության_քաղաքական_կարգավորումը
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր և այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի ապագան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 06:31 Asia/Tehran
  • Ֆրանսիայի և ԱՄՆ¬ի պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր և այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի ապագան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը , նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում: «Մենք լիովին համոզված ենք, որ այդ երկրում առկա հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի, ինչը դեռևս չկա: Հավանաբար, հենց սա կլինի իմ և գեներալ Ջեյմս Մետիսի հանդիպման քննարկման հիմնական թեման, որովհետև մենք պետք է ձևավորենք ընդհանուր տեսլական, թե ինչ կլինի հետագայում, ինչ ճակատագիր է ունենալու կոալիցիան»,­ ասել է Փարլին: Նա հավելել է, որ դեռևս հայտնի չէ, թե ապագայում ինչ է սպասվում Սիրիային:

Armenpress.am