Հոկտեմբեր 23, 2017 11:03 Asia/Tehran
  • Զարիֆ.«Թրամփի կառավարությունը մեկուսացած է աշխարհում»

ԻԻՀ ԱԳ նախարարն միջազգային մասշտաբով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը մեկուսացած է որակել, ասելով.«Երկիրը, որը տարածաշրջանին կայունություն ու խաղաղություն է բերել և պայքարել է ահաբեկչության դեմ ՝ դա Իրանն է եղել»:

Կիրակի երեկոյան հարավաֆրիկյան Պրետորիա մտնելիս, ԻԻՀ ԱԳ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Ռիադում կատարած հակաիրանական հայտարարությունների մասին Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .«Այսօր նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցներն են առարկում ՀԳՀԾ-ին դեմ այդ երկրի քաղաքականություններին»:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ տված մամուլի համատեղ ասուլիսում, ԱՄՆ պետքարտուղարն ասել է., որ Արաբիան աջակցում է տարածաշրջանում Իրանի ներթափանցման վտանգի նկատմամբ ԱՄՆ կառավարության քաղաքականություններին»:

«Ցավոք ամերիկացիները չեն ցանկանում տարիներ սխալվելուց հետո ուղղել իրենց մոտեցումը, քանի որ եթե չլիներ ԻԻՀ-ի  զոհաբերությունը, ապա ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն այսօր տեղակայվել էր Դամասկոսում, Բաղդադում և Արբիլում».-ասել է նախարար Զարիֆը:

Նշելով, որ ԱՄՆ-ը ձգտում է տիրանալ տարածաշրջանի արաբական երկրների նավթային դոլարներին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ի սխալ մոտեցման պատճառով, տուժել է տարածաշրջանը և Վաշինգտոնը պետք է անհապաղ ուղղի իր սխալ դիրքորոշումը»:

Պիտակ