Չինաստանը կհասնի տարեկան տնտեսական աճի նախանշված ցուցանիշին. պաշտոնյա
https://parstoday.ir/hy/news/world-i75163-Չինաստանը_կհասնի_տարեկան_տնտեսական_աճի_նախանշված_ցուցանիշին._պաշտոնյա
Չինաստանի տնտեսությունը կարող Է հասնել եւ նույնիսկ գերազանցել կառավարության կողմից առաջադրված տարեկան 6,5 տոկոս տնտեսական աճ ապահովելու նպատակը՝:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 09:15 Asia/Tehran
  • Չինաստանը կհասնի տարեկան տնտեսական աճի նախանշված ցուցանիշին. պաշտոնյա

Չինաստանի տնտեսությունը կարող Է հասնել եւ նույնիսկ գերազանցել կառավարության կողմից առաջադրված տարեկան 6,5 տոկոս տնտեսական աճ ապահովելու նպատակը՝:

Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 21-ին հայտարարել Է ՉԺՀ-ի Զարգացման եւ բարեփոխումների գործերի պետական կոմիտեի ղեկավար Հե Լիֆենը՝ ելույթ ունենալով Չինաստանի կոմկուսի՝ Պեկինում ընթացող 19-րդ համագումարի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում: «6,5 տոկոսի չափով աճի նպատակը կարելի Է հաջողությամբ իրագործել, եւ առկա Է ավելի բարձր արդյունքի հասնելու հնարավորությունը»,-ասել Է Հե Լիֆենը, հավելելով, որ Չինաստանի Համախառն ներքի արդյունքն այս տարի կարող Է գերազանցել 80 տրլն յուանը (մոտավորապես 12,1 տրլն ԱՄՆ-ի դոլար): Չինաստանի տնտեսության մեջ նկատվում Է կայուն աճի հաստատուն միտում, կառուցվածքային վերափոխումների առաջընթաց եւ զարգացման դրական հեռանկարներ, ընդգծել Է ազգային տնտեսության գլխավոր նախագծողը: Այս տարվա առաջին երեք եռամսյակներում Չինաստանի ՀՆԱ-ն հասել Է 59,3 տրլն յուանի՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 6,9 տոկոս աճով: Պաշտոնական տվյալները վկայում են, որ ՀՆԱ-ի աճի նույն տեմպերն Էին արձանագրվել առաջին կիսամյակում, երրորդ եռամսյակում աճը աննշան ցածր Է եղել՝ 6,8 տոկոս:

Armenpress.am