Աշխարհում 264 մլն երեխա եւ դեռահաս դպրոց չեն հաճախում. ՅՈւՆԵՍԿՕ
https://parstoday.ir/hy/news/world-i75200-Աշխարհում_264_մլն_երեխա_եւ_դեռահաս_դպրոց_չեն_հաճախում._ՅՈւՆԵՍԿՕ
Աշխարհում 264 մլն դպրոցահասակ երեխա եւ դեռահաս դպրոց չի հաճախում, ասված է ՄԱԿ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 24-ին, փոխանցում է DW-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2017 11:28 Asia/Tehran
  • Աշխարհում 264 մլն երեխա եւ դեռահաս դպրոց չեն հաճախում. ՅՈւՆԵՍԿՕ

Աշխարհում 264 մլն դպրոցահասակ երեխա եւ դեռահաս դպրոց չի հաճախում, ասված է ՄԱԿ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 24-ին, փոխանցում է DW-ն։

2010-2015թթ. տարրական դպրոցն ավարտել է երեխաների 83 տոկոսը, թերի միջնակարգ կրթություն է ստացել երեխաների 69 տոկոսը, իսկ ավագ դպրոցն ավարտել է 45 տոկոսը։ Աշխարհում բոլոր երկրների միայն 17 տոկոսն է պարտադիր ամենամյա նախադպրոցական կրթություն ապահովում երեխաների համար, ասված է զեկույցում, որում ներկայացված են 2015 թվականի տվյալները։

Միջինում երկրների կառավարությունները կրթության համար հատկացնում են ՀՆԱ 4.7 տոկոսը։

News.am