Լևոն Մնացականյանը Կասպշիկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» հրթիռների կիրառման ապացույցները
Հոկտեմբեր 25, 2017 06:55 Asia/Tehran
ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ¬ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 24¬ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ԼՂ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:
Armenpress.am
Պիտակ