Մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստները դատապարտել են Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգությունը
Լոնդոնում Մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստները քննադատել են Սաուդյան Արաբիային՝ Եմենում և Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարման հարցով և հայտարարել են, որ Ռիադը տարածաշրջանում ահաբեկչության ու անկայունության գլխավոր աղբյուրն է:
«Ալ-Ահդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, «Chatham House» կենտրոնի կողմից կազմակերպված համագումարում Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրի ելույթից հետո, հարձակում է իրականացել նրա ավտոմեքենայի դեմ:
Լոնդոնում մարդու իրավունքների ակտիվիստները կարգախոսներ վանկարկելով դատապարտել են Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների դերակատարությունը Եմենի դեմ հարձակման և այդ երկրի ժողովրդական ընդվզումը ճնշելու հարցում:
Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքել են Եմենում ահաբեկչություն ու ռասսայական գաղափարներ տարածելու հարցում Պարսիցծոցյան երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների և Բահրեյնի դեկատարության դեմ: