Եվրոմիությունը կրկին վիզայի ռեժի՞մ է մտցնում Վրաստանի համար
https://parstoday.ir/hy/news/world-i75301-Եվրոմիությունը_կրկին_վիզայի_ռեժի_մ_է_մտցնում_Վրաստանի_համար
Ինչպես հայտնի է, այս տարվա գարնանից Եվրոմիությունը Վրաստանի հետ մտցրեց առանց վիզաների ռեժիմ, որի արդյունքում, ի տարբերություն հայերի և ադրբեջանցիների, վրացիները կարողացան առանց վիզայի այցեր կազմակերպել` Եվրոպական երկրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2017 09:09 Asia/Tehran
  • Եվրոմիությունը կրկին վիզայի ռեժի՞մ է մտցնում Վրաստանի համար

Ինչպես հայտնի է, այս տարվա գարնանից Եվրոմիությունը Վրաստանի հետ մտցրեց առանց վիզաների ռեժիմ, որի արդյունքում, ի տարբերություն հայերի և ադրբեջանցիների, վրացիները կարողացան առանց վիզայի այցեր կազմակերպել` Եվրոպական երկրներ:

Սակայն ԵվրոպառլամենտիԱրդարադատության, ներքին գործերի և քաղաքացիական ազատությունների կոմիտեն եկել է այն եզրակացության, որ Վրաստանի քաղաքացիները չպետք է առանց որևէ արգելքի մուտք գործեն Եվրոմիություն:

Ըստ Եվրոպառլամենտի այս կոմիտեի, Վրաստանի քաղաքացիներին պետք է "նախնական ավտորիզացիայի" ենթարկել, պարզ ասած` այն քաղաքացին, ով ուզում է մուտք գործել Եվրոմիության տարածք, նախապես պետք է մի շարք պրոցեդուրաներ անցնի, որով կապացուցի, որ չի խախտի Եվրոմիության օրենքները: 

Այս ամենն առաջացել է այն բանի պատճառով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Վրաստանի մոտ 3000 քաղաքացի խախտել է Եվրոմիություն - Վրաստան առանց վիզաների գործընթացի կարգը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել Բրյուսելում: Անշուշտ, կոնյուկտուրայի տեսակետից Բրյուսելը չի չեղարկիՎրաստանի համար առանց վիզաների այցելության այս ծրագրը, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, եվրոպացիներն ուզում են մաքսիմալ սահմանափակել անօրինական հոսքը` Վրաստանից դեպի Եվրոպա: Իսկ վերջին ընտրությունների արդյունքները Չեխիայում և Ավստրիայում, ցույց են տալիս, թե որքան ուժեղ են զարգացել հակամիգրանտային տենդենցները Եվրոմիությունում:

Zham.am