ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը բարդ է մնում
https://parstoday.ir/hy/news/world-i75307-ՌԴ_ԱԳՆ._Ղարաբաղյան_հակամարտության_գոտում_իրավիճակը_բարդ_է_մնում
Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցային գործընթացը շարունակելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2017 13:00 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը բարդ է մնում

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցային գործընթացը շարունակելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք կողմերի հայտնած պատրաստակամությունը բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածության թուլացման համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք հիմա քննարկում են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը»,– ասել է նա։

Զախարովան ափսոսանք է հայտնել, որ հակամարտության գոտում իրավիճակը բարդ է մնում. «Բաքվին եւ Երեւանին կոչ ենք անում կառուցողական մոտեցում ցուցաբերել անլուծելի խնդիրների հանգուցալուծման ուղիների որոնման հարցում»։

orer.news