Պուտին.«Ազատագրվել է Սիրիայի տարածքի 90 տոկոսը»
ՌԴ նախագահն ասել է, որ ԻԼԻՊ-ից ազատագրվել է Սիրիայի տարածքի 90 տոկոսը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Ռուսաստանի դատախազների հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.-«Ներկայումս Սիրիայի ավելի քան 90 տոկոսն ազատագրվել է ԻԼԻՊ-ից և ռուսական զորքը հակահաբեկչական պայքարում աջակցում է Սիրիայի բանակին »:
Պուտինը հավելել է.-«Լավ զինված ահաբեկիչների դեմ պայքարում արձանագրված հաջողությունները վկայում են Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի բարձր կարողությունների մասին»:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուն ավելի վաղ ասել էր, որ ներկայումս Սիրիայի տարածքի միայն 5 տոկոսն է գտնվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերահսկողության տակ:
Վերջին ամիսներին Սիրիայի բանակի ուժերը Ռուսաստանի զորայինների օգնությամբ մեծ հարվածներ են հասցրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիրքերին: