Վրաստանը քննադատում է Կատալոնիայի անկախության հռչակումը
https://parstoday.ir/hy/news/world-i75434-Վրաստանը_քննադատում_է_Կատալոնիայի_անկախության_հռչակումը
Վրաստանի կառավարությունը միանշանակ աջակցում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և քննադատում է  միակողմանի ձևով Կատալոնիայի անկախության հռչակումը, հայտնում է «Спутник Грузия»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 08:47 Asia/Tehran
  • Վրաստանը քննադատում է Կատալոնիայի անկախության հռչակումը

Վրաստանի կառավարությունը միանշանակ աջակցում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և քննադատում է  միակողմանի ձևով Կատալոնիայի անկախության հռչակումը, հայտնում է «Спутник Грузия»-ն։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Կատալոնիայի կառավարությունը հստակ աջակցում է Իսպանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և Կատալոնիան համարում է նրա անբաժան մաս։ Վրաստանի կառավարությունը քննադատում է միակողմանի ձևով Կատալոնիայի կողմից անկախության հռչակումը և աջակցում է Իսպանիայի Սահմանադրության, օրենքի գերակայության և Իսպանիայի բոլոր քաղաքացիների իրավունքների շրջանակներում օրենքը վերականգնելու և իրավիճակը կարգավորելու Իսպանիայի կառավարության փորձերը»։

Ավելի վաղ Իսպանիայի տարածքային ամբողջականության պաշտպանության հայտարարություններով հանդես էին եկել Վրաստանի նախագահը և վարչապետը։

armedia.am