Էրդողանը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում անցել է անեծքների
https://parstoday.ir/hy/news/world-i75484-Էրդողանը_ԼՂ_հիմնահարցի_կարգավորման_հարցում_անցել_է_անեծքների
Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 13:52 Asia/Tehran
  • Էրդողանը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում անցել է անեծքների

Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Սպառելով քաղաքական բառապաշարը՝ այս անգամ Էրդողանն անցել է անեծքների ժանրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»: Նա նշել է, թե ԼՂ հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով հերթական անգամ ասել է, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին:

Armenpress.am