Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հարցը
Հոկտեմբեր 30, 2017 16:11 Asia/Tehran
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հարցը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նրա թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ հաստատել են միջսիրիական բանակցային գործընթացի առաջընթացը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Սիրիայի խնդրի կարգավորման հարցով Աստանայում հոկտեմբերի 30-31-ն ընթացող Սիրիայի հարցով 7-րդ միջազգային հանդիպման համատեքստում։ Այս կապակցությամբ հաստատվել է ջանքերը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ միջսիրիական բանակցային գործընթացի առաջմղման շահերից ելնելով»,- ասված է հաղորդագրության մեջ։
News.am
Պիտակ