Լավրովն ու Զարիֆը Սիրիայի զարգացումների հարցով հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i75496-Լավրովն_ու_Զարիֆը_Սիրիայի_զարգացումների_հարցով_հեռախոսազրույց_են_ունեցել
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի մասին, որի առանցքում է եղել Սիրիայում տիրող իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 04:01 Asia/Tehran
  • Լավրովն ու Զարիֆը Սիրիայի զարգացումների հարցով հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի մասին, որի առանցքում է եղել Սիրիայում տիրող իրավիճակը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Լավրովը Աստանայի բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հետագա քայլերի շուրջ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային խորհրդակցություն է կատարել:

Լավրովը Սիրիայի վերջին զարգացումների հարցով երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Մինչ այսօր Սիրիայի կառավարության, համապարփակ հրադադարի համաձայնագիրը ընդունած զինված ընդդիմության և Սիրիայում խաղաղության երաշխավորներ՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ, վեց շրջան բանակցություններ են կայացել Աստանայում:

Աստանայի բանակցությունների 7-րդ շրջանը մեկնարկեց երեկ և շարունակվելու է այսօր:

Բանակցությունների գլխավոր ձեռքբերումը եղել է Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծումը:

Բանակցությունները, որոնց նպատակն է Սիրիայում խաղաղության հաստատումը, կայացել են ԻԻՀ-ի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ: