Էրդողանն ու Պուտինը կքննարկեն ԼՂ հակամարտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i75610-Էրդողանն_ու_Պուտինը_կքննարկեն_ԼՂ_հակամարտությունը
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 09:17 Asia/Tehran
  • Էրդողանն ու Պուտինը կքննարկեն ԼՂ հակամարտությունը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Այս մասին հինգշաբթի օրը թուրք լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրմանն համար, որոնք զավթվել են հայերի կողմից, բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բնականաբար, սա առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ 2018-ին Թուրքիան և Ադրբեջանը կնշեն Կովկասյան իսլամական բանակի ստեղծման 100-ամյակը:

1in.am