Ռուսաստանը պահանջել է չեղարկել Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i75620-Ռուսաստանը_պահանջել_է_չեղարկել_Կուբայի_դեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցները
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը պահանջել է անհապաղ չեղարկել Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 17:09 Asia/Tehran
  • Ռուսաստանը պահանջել է չեղարկել Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը պահանջել է անհապաղ չեղարկել Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Կուբայի թեմայով Գլխավոր ասամբլեայի նիստում, Վասիլի Նեբերնեզիան ասել է.«Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: Մոսկվան կտրականապես պահանջում է անհապաղ և ամբողջությամբ չեղարկել Կուբայի դեմ պատժամիջոցները»:

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչն ավելացրել է.«Շուրջ 60 տարի է, ինչ ԱՄՆ-ը բոլոր ոլորտներում Կուբայի դեմ պատժամիջոցներ է սահմանել: Միջազգային հանրության շատ երկրներ դեմ են Վաշինգտոնի այդ քաղաքականությանը»:

Ռուս բարձրաստիճան դիվանագետը Կուբայի դեմ երկարատև ու անարդարացի շրջափակումների շարունակումը համարել է երկրի ներքին գործերին միջամտություն: Ոտնահարվել են բարեկեցիկ կյանք ու տնտեսական զարգացում ապրելու համար Կուբայի ժողովրդի օրինական իրավունքները:   

ՄԱԿ-ի ԳԱ-ն չորեքշաբթի օրը բանաձև ընդունելով պահանջել է դադարեցնել Կուբայի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները: