Լավրովը կարևորել է ԵԱՀԿ ներուժի օգտագործումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i75655-Լավրովը_կարևորել_է_ԵԱՀԿ_ներուժի_օգտագործումը_ԼՂ_հիմնախնդրի_կարգավորման_հարցում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2017 15:20 Asia/Tehran
  • Լավրովը կարևորել է ԵԱՀԿ ներուժի օգտագործումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: Լավրովն ընդգծել է, որ կարևոր է օգտագործել ԵԱՀԿ ներուժը հակամարտությունների կարգավորման նպատակով: «Նախ և առաջ խոսքը Ուկրաինայի, ինչպես նաև Մերձդնեստրի մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվորեն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,­ նշել է ՌԴ արտգործնախարարը՝ կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունը Ժնևյան քննարկումներին, ինչպես նաև Բալկաններում տարվող աշխատանքներում:

Armenpress.am