Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i75755-Վրաստանի_խորհրդարանը_վավերացրել_է_Չինաստանի_հետ_ազատ_առևտրի_մասին_համաձայնագիրը
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որի շնորհիվ վրաց արտադրողները կկարողանան իրենց արտադրանքը և ծառայությունները մատակարարել աշխարհի ամենամեծ շուկա՝ առանց լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2017 12:45 Asia/Tehran
  • Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որի շնորհիվ վրաց արտադրողները կկարողանան իրենց արտադրանքը և ծառայությունները մատակարարել աշխարհի ամենամեծ շուկա՝ առանց լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտների:

Այդ մասին հայտնում է newsgeorgia.ru-ն՝ վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի կայքը:
Փաստաթղթի համաձայն՝ վրացական արտադրանքի մոտ 94 տոկոսը Չինաստանում կազատվի մաքսատուրքերից: Որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի, հարկավոր է, որ Վրաստանի խորհրդարանից հետո այն վավերացնի նաև Չինաստանը:
Վրաստանի և Չինաստանի տնտեսական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին ազատ առևտրի մասին համաձայնագիրը 2017 թվականի մայիսին, Պեկինում:
Նշվում է, որ Չինաստանը մտնում է Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների եռյակի մեջ: Վրաստանից Չինաստան է արտահանվում պղնձի հանքաքար և խտահանք, ալկոհոլային խմիչք և վրացական գինի:

Tert.am