ԱՄՆ-ը Վրաստանին $100 մլն ռազմական օգնություն կհատկացնի
https://parstoday.ir/hy/news/world-i75823-ԱՄՆ_ը_Վրաստանին_100_մլն_ռազմական_օգնություն_կհատկացնի
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտնել է, որ ԱՄՆ-ն ավելի քան $100 մլն կհատկացնի երկրին՝ բանակում բարեփոխումներ իրականացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 18:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը Վրաստանին $100 մլն ռազմական օգնություն կհատկացնի

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտնել է, որ ԱՄՆ-ն ավելի քան $100 մլն կհատկացնի երկրին՝ բանակում բարեփոխումներ իրականացնելու համար:

Ռուսաստանյան «Վզգլյադ» կայքի փոխանցմամբ՝ Լևան Իզորիան այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յանոմ Քելիի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է գալիք շաբաթ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսի Վրաստան այցը:

Երկրի պաշտպանության նախարարի խոսքով՝ ԱՄՆ-Վրաստան համագործակցությունը ռազմական ոլորտում նոր փուլ է թևակոխում: «Ամերիկայի ֆինանսական օգնությունը թույլ կտա ավելի ուժեղացնել Վրաստանի պաշտպանությունը»,-ասել է նա:

Ավելի վաղ Լևան Իզորիան հայտնել էր, որ ԱՄՆ-ում վրացի զինծառայողների վերապատրաստման նոր ծրագիր է մեկնարկում: Ամերիկացիները կվերապատրաստեն ոչ միայն վրացի խաղաղապահներին, այլ նաև շարքայիններին:

Կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն կզբաղվի նաև վրացական բանակի տրանսֆորմացիայով՝ խորհրդային զենքը փոխարինելով ամերիկյանով:

Panarmenian.net