ԱԷՄԳ-ի սեզոնային զեկույցում հաստատվել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i76105-ԱԷՄԳ_ի_սեզոնային_զեկույցում_հաստատվել_է_ՀԳՀԾ_ի_հանդեպ_Իրանի_հավատարմությունը
ԱԷՄԳ-ն իր սեզոնային վերջին զեկույցում կրկին հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 04:14 Asia/Tehran
  • ԱԷՄԳ-ի սեզոնային զեկույցում հաստատվել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը

ԱԷՄԳ-ն իր սեզոնային վերջին զեկույցում կրկին հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:

«Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրն Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությունը գործադրման հանձնվելուց հետո իր 9-րդ սեզոնային զեկույցում հաստատեց իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:

ԱԷՄԳ-ի գերատեսչի սեզոնային զեկույցում ասված է, որ Իրանի ուրանի պաշարները շատ ավելի քիչ են ՀԳՀԾ-ով սահմանված քվոտայից:

ԱԷՄԳ-ի գերատեսուչն իր զեկույցում նաև հաստատել է, որ Իրանը հարգել է ծանր ջրի պաշարների քվոտան:

ԱԷՄԳ-ն նախկին 8 սեզոնային զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:

Միջուկային համաձայնության կետերի հանդեպ Իրանի հավատարմությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չհաստատվելուց հետո, սա գործակալության առաջին զեկույցն է: