Լուկաշենկոն ստորագրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման օրենքը
https://parstoday.ir/hy/news/world-i76276-Լուկաշենկոն_ստորագրեց_ԵԱՏՄ_ի_Մաքսային_օրենսգրքի_մասին_պայմանագրի_վավերացման_օրենքը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման հրամանագիրը, փոխանցում է Արցախպրեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 13:06 Asia/Tehran
  • Լուկաշենկոն ստորագրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման օրենքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման հրամանագիրը, փոխանցում է Արցախպրեսը:

Համապատասխան օրենքը նոյեմբերի 17-ին զետեղվել է հանրապետության ազգային իրավական ինտերնետ-պորտալում:

Փաստաթուղթը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (ստորին պաալատ) կողմից ընդունվել էր հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի 27-ին դրան հավանություն էր տվել Հանրապետության խորհուրդը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է 2017 թվականի ապրիլի 11-ին:

Նախատեսվում Է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ծանուցումներ ստացվեն մասնակից բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղախստան, Ղրղզստան) կողմից պայմանագրի վավերացման վերաբերյալ: Սպասվում Է, որ դա տեղի կունենա 2018 թվականի հունվարի սկզբին:

armedia.am/