Կարասին. Մոսկվան հնարավորինս կդյուրացնի վիզային ռեժիմը Վրաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i76278-Կարասին._Մոսկվան_հնարավորինս_կդյուրացնի_վիզային_ռեժիմը_Վրաստանի_հետ
Մոսկվան հնարավորինս կդյուրացնի վիզային ռեժիմը Վրաստանի հետ եւ կձգտի այն ամբողջությամբ հանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 13:38 Asia/Tehran
  • Կարասին. Մոսկվան հնարավորինս կդյուրացնի վիզային ռեժիմը Վրաստանի հետ

Մոսկվան հնարավորինս կդյուրացնի վիզային ռեժիմը Վրաստանի հետ եւ կձգտի այն ամբողջությամբ հանել:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետական քարտուղար, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Վրաստանի վարչապետի ՝ ՌԴ հետ փոխհարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպման արդյունքում:

«Մենք ձգտելու ենք, որ մեր հարեւան երկու պետությունների միջեւ վաղ թե ուշ առանց վիզայի ռեժիմն ամրագրվի,- ասել է նա: - Ամեն ինչ կախված է տարածաշրջանի իրավիճակից, ահաբեկչության դեմ պայքարի համաձայնեցված գործողություններից, քանի որ տարածաշրջանը շատ զգայուն է, եւ մենք սթափություն ցուցաբերելու անհրաժեշտություն ունենք»:

«Մենք հնարավորինս կդյուրացնենք վիզային ռեժիմը,- նշել է Կարասինը: - Արդեն այժմ Վրաստանի քաղաքացին կարող է շրջագայել ՌԴ ցանկացած բնակչի հրավերով: Կարծում եմ, որ այս պահին դա լավագույնն է»:

«Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը հանելուն խանգարում է ոչ միայն մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, որոնք միակողմանիորեն  խզվել էին Թբիլիսիի կողմից 2008-ին: Տվյալ հարցի լուծման համար մեծ դեր ունի նաեւ այդ տարածաշրջանի անվտանգությունը: Վրաստանից ոչ հեռու տեղի են ունենում զինվորական հակամարտություններ, գրանցվել են ահաբեկիչների կողմից այդ ճանապարհով Ռուսաստանի տարածք թափանցելու փորձեր: Այդ պատճառով տվյալ իրավիճակը լուրջ քննարկումների եւ փորձագետների քննության առարկա է»,- ասել է Կարասինը:

News.am