ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը կստեղծեն ազատ տնտեսական գոտի
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը բանակցում են 2018 թ.-ին Ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ 2018 թ.-ին կմեկնարկեն ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները:
ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վերոնիկա Նիկիշինայի և Հնդկաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Սորուշ Պրաբխոյի հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել մեկնարկել ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները:
Հանդիպման ընթացքում նաև խոսվել է տարբեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Հնդկաստան տնտեսական համագործակցությունների ընդլայնման հարցերի շուրջ:
Հնդկաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Սորուշ Պրաբխոյն ԵԱՏՄ-ին հրավիրել է 2018 թ.-ին մասնակցել առևտրական տարեկան նիստին: