Զիմբաբվեի առաջին տիկնոջը կոչ են արել հրաժարվել իշխող կուսակցությունում իր պաշտոնից
(last modified Sat, 18 Nov 2017 08:56:18 GMT )
Նոյեմբեր 18, 2017 12:26 Asia/Tehran
  • Զիմբաբվեի առաջին տիկնոջը կոչ են արել հրաժարվել իշխող կուսակցությունում իր պաշտոնից

Զիմբաբվեի իշխող աֆրիկյան ազգային միությունը կոչ է արել նախագահ Ռոբերտ Մուգաբեի կնոջը՝ Գրեյս Մուգաբեին լքել իր պաշտոնը կուսակցությունում, հաղորդում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Herald թերթը:

Ավելի վաղ Գրեյս Մուգաբեին խնդրել են լքել կուսակցությունը նահանգային կառույցների համակարգողների հավաքում: Նաև հանդիպման մասնակիցները կողմ են արտահայտել հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի իրավունքները վերականգնելու օգտին:

Ավելի վաղ կուսակցությունը կոչ էր արել նախագահ Ռոբերտ Մուգաբեին լքել պաշտոնը: Զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զիմբաբվեի մայրքաղաք Հարարեում գտնվող հեռուստաաշտարակը և Մուգաբեի նստավայրը: Մուգաբեն ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զումայի հետ զրույցում հայտնել էր, թե իրեն տնային կալանքի տակ են պահում:

armedia.am/