Եվրոպայում ավելացել է կին ահաբեկիչների թիվը
https://parstoday.ir/hy/news/world-i76340-Եվրոպայում_ավելացել_է_կին_ահաբեկիչների_թիվը
Հոլանդիայի անվտանգության կազմակերպությունը զգուշացրել է, որ այդ երկրում մեծացել է կին ահաբեկիչների կողմից սպառնացող վտանգը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 16:50 Asia/Tehran
  • Եվրոպայում ավելացել է կին ահաբեկիչների թիվը

Հոլանդիայի անվտանգության կազմակերպությունը զգուշացրել է, որ այդ երկրում մեծացել է կին ահաբեկիչների կողմից սպառնացող վտանգը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Նիդերլանդների անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ այդ երկրին սպառնում են կին ահաբեկիչները: 

Հաղորդագրությունում նշված է, որ  Սիրիայում և Իրաքում կրած պարտություններից հետո ԻԼԻՊ-ին անդամակցող կին ահաբեկիչների վտանգը մեծացել է: Նիդերլանդների հակահաբեկչական գործակալությունը հայտարարել է, որ ավելի քան 280 ահաբեկիչներ, որոնց երկու երրորդը կանայք են կազմում, վերջին տարիներին Նիդերլանդներից մեկնել են Սիրիա և Իրաք: 

ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հովանավորությամբ 2014 թ.-ին ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կարողացավ օկուպացնել Իրաքի և Սիրիայի որոշ տարածքներ: