Եվրոպայում ավելացել է կին ահաբեկիչների թիվը
Հոլանդիայի անվտանգության կազմակերպությունը զգուշացրել է, որ այդ երկրում մեծացել է կին ահաբեկիչների կողմից սպառնացող վտանգը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Նիդերլանդների անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ այդ երկրին սպառնում են կին ահաբեկիչները:
Հաղորդագրությունում նշված է, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտություններից հետո ԻԼԻՊ-ին անդամակցող կին ահաբեկիչների վտանգը մեծացել է: Նիդերլանդների հակահաբեկչական գործակալությունը հայտարարել է, որ ավելի քան 280 ահաբեկիչներ, որոնց երկու երրորդը կանայք են կազմում, վերջին տարիներին Նիդերլանդներից մեկնել են Սիրիա և Իրաք:
ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հովանավորությամբ 2014 թ.-ին ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կարողացավ օկուպացնել Իրաքի և Սիրիայի որոշ տարածքներ: