ԱՄՆ-ը խանգարում է Իրանի երկրաշարժից տուժածներին օգնությունների առաքումը
Նոյեմբեր 19, 2017 12:20 Asia/Tehran
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոչընդոտել է Իրանին հումանիտար օգնությունների առաքումը:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մի հրամանագիր է հրապարակել Իրանի երկրաշարժից տուժածներին այդ երկրի հումանիտար օգնությունների առաքման մասին ՝ սահմանափակելով օգնությունների առաքումը:
Նախարարության ինտերնետային կայքում նշված է.«Ամերիկացիները պետք է իրենց օգնություններն ուղարկեն նախարարության OFAC ակտիվների վերահսկման գրասենյակում նշված կետերին համապատասխան»:
Ուրբաթ օրը լուրեր են հաղորդվել ԱՄՆ ֆինանսների նախարարության հրամանով ԱՄՆ-ում և կանադայում բնակվող իրանցիների կողմից 200 հազար դոլարի օգնություններն առգրավվելու կապակցությամբ:
Պիտակ