Նոյեմբեր 19, 2017 18:20 Asia/Tehran
  • Զարիֆը կարևորել է ռազմատենչության դադարեցումը և տարածաշրջանում կայունության հաստատման ձգտումը

ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Տարածաշրջանի որոշ երկրներ ռազմատենչության փոխարեն ավելի լավ է ձգտեն կայունության ու խաղաղության հաստատմանը»:

Կիրակի օրը Անթալիայում Սիրիայի հրադադարը երաշխավորող երկրների արտգործնախարարների եռակողմ նիստի ավարտին Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Այս նիստը արդյունավետ է լինելու ահաբեկչությանը դիմագրավելու և Սիրիայում կայունություն ու խաղաղության հաստատելու նպատակով Աստանայի նիստի ձեռքբերումների համար»:

Նշելով, որ եթե տարածաշրջանի երկրներն այն եզրակացության հասնեն, որ սխալ քաղաքականություններ որդեգրելու փոխարեն ավելի լավ է համագործակցել, ավելի լավ արդյունքների կարելի է հասնել, Իրանի արտոգրծնախարարն ասել է.«Ցավոք Սաուդյան Արաբիայի նման երկրները ավելի շատ ձգտում են տարաձայնություն սերմանել»:

Զարիֆը հավաստիացրել է, որ Սաուդյան Արաբիան իր ձևը փոխելու դեպքում, կարող է ռազմատենչության փոխարեն, մասնակից լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:

Նախքան Սիրիայում հրադադարը երաշխավորող երկրների եռակողմ նիստի սկսվելը, Իրանի արտգործնախարարը Սիրիայի զարգացումների թեմայով զեույց է ունեցել ՌԴ արտգործնախարար  Սերգեյ Լավրովի հետ:

Կիրակի օրը Անթալիայում կայացել է Սիրիայում հրադադարը երաշխավորող երկրների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների նիստը:

Պիտակ