Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել չինական ռմբակոծիչներին ուղեկցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i76441
Ճապոնիայի ռազմաօդային ուժերը կիրակի կործանիչներ են օդ բարձրացրել երկրի օդային տարածքի մոտ հայտնված չինական ռազմական ինքնաթիռներին ուղեկցելու համար, հայտնում է ТАСС-ը:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 10:59 Asia/Tehran
  • Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել չինական ռմբակոծիչներին ուղեկցելու համար

Ճապոնիայի ռազմաօդային ուժերը կիրակի կործանիչներ են օդ բարձրացրել երկրի օդային տարածքի մոտ հայտնված չինական ռազմական ինքնաթիռներին ուղեկցելու համար, հայտնում է ТАСС-ը:

Չինական ռազմական ինքնաթիռների թվում է եղել չորս H-6K ռազմավարական ռմբակոծիչ, Տու-154 հետախույզ ինքնաթիռ և ռադիոլեկտրոնային հետախուզության Y-8 ինքնաթիռ:

Հաղորդվում է, որ չինական ինքնաթիռները հատել են Արևելաչինական ծովը արևմուտքից արևելք, ինչից հետո անցել են Միյակո նեղուցով Խաղաղ օվկիանոսի օդային տարածք և այնուհետև վերադարձել են նույն ճանապարհով: Չի հաղորդվում, թե արդյոք ճապոնացի օդաչուները փորձել են կապ հաստատել չինական ինքնաթիռների անձնակազմի հետ:

Տոկիոյի և Պեկինի միջև հարաբերությունները լարված են մնում Սենկակու կղզիների շուրջ տարածքային վեճի ֆոնին, որը ծագել է 2012 թվականի սեպտեմբերին ճապոնական իշխանությունների կողմից այդ հողերը մասնավոր սեփականատերերից գնելուց հետո:

Tert.am