Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i76449-Ադրբեջանը_շահագրգռված_է_ԼՂ_հարցի_շուտափույթ_կարգավորմամբ._Ալիևը_Լավրովի_հետ_հանդիպմանը
Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 08:18 Asia/Tehran
  • Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այսօր կխոսենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին հարցերի շուրջ: Ադրբեջանը շահագրգռված է այդ հարցի շուտափույթ կարգավորմամբ», - ասել է Ալիևը:

Ալիևի խոսքով՝ այս հանդիպումը հնարավորություն է նաև քննարկելու երկու երկրի հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Վերջինս նշել է, որ Ադրբեջանը բավարարված է նրանով, թե ինչպես են դասավորվում միջպետական հարաբերությունները, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները և լավ դինամիկա ունեն:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում է որպես ռազմավարական գործընկերների հարաբերություններ:

Tert.am