Թբիլիսիում հատուկ գործողության վայրում զրահատեխնիկա է հայտնվել. հատուկջոկատային է վիրավորվել
https://parstoday.ir/hy/news/world-i76621-Թբիլիսիում_հատուկ_գործողության_վայրում_զրահատեխնիկա_է_հայտնվել._հատուկջոկատային_է_վիրավորվել
Թբիլիսիում Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի հատուկ գործողությանը զրահատեխնիկա է միացել, հայտնում է «Sputnik-Грузия»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 08:41 Asia/Tehran
  • Թբիլիսիում հատուկ գործողության վայրում զրահատեխնիկա է հայտնվել. հատուկջոկատային է վիրավորվել

Թբիլիսիում Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի հատուկ գործողությանը զրահատեխնիկա է միացել, հայտնում է «Sputnik-Грузия»-ն:

Ենթադաբար 2 մարդու ձերբակալության հատուկ գործողությունն անցկացվում է Իսանի-Սամգորի շրջանի Գաբրիել Սալոսկու փողոցում: Կասկածյալները գտնվում են բազմաբնակարան շենքերից մեկում, որտեղ 2 բնակարան է այրվում:

Դեպքի վայրում հրաձգությունը չի դադարում, պարբերաբար պայթյուններ են լսվում:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է մեկ հատուկջոկատային, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց: Չհաստատված տեղեկություններով՝ կա եւս երկու տուժած:

Կասկածյալներին չեզոքացնելու հատուկ գործողության գոտուց ոչ հեռու գտնվող թիվ 97 հանրակրթական դպրոցում դասերը չեղյալ են համարել:

News.am