Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանի» մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i76783-Զախարովան_մեկնաբանել_է_ԼՂ_հակամարտության_կարգավորման_Պուտինի_պլանի_մասին_լուրերը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Վլադիմիր Պուտինի պլանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 16:15 Asia/Tehran
  •  Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանի» մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Վլադիմիր Պուտինի պլանը»:

«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, երբեմն, իսկ հնարավորության դեպքում ավելի հաճախ օգտվել սկզբնաղբյուրներից: Դուք ճիշտ եք այն հարցում, որ այս հարցը մեկ անգամ չէ, որ մեկնաբանվել է: Մենք այդ այցերի վերաբերյալ մեկնաբանություններ տվել ենք դրանցից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո, և միանշանակ տվել ենք այդ հարցի պատասխանը: Դրա համար մեզ մոտ աշխատում է արտաքին գործերի նախարարության կայքը, մեզ մոտ անց են կացվում մամուլի ասուլիսներ և ճեպազրույցներ: Մենք միշտ մանրամասն պատասխանում ենք հնչող բոլոր հարցերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին՝ ինչպես կարող է մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանը»:

Armenpress.am