Վրաստանում սպանված ահաբեկիչներից մեկը Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել
https://parstoday.ir/hy/news/world-i76789-Վրաստանում_սպանված_ահաբեկիչներից_մեկը_Աթաթուրքի_օդանավակայանի_ահաբեկչության_կազմակերպիչներից_է_եղել
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հայտնի ահաբեկիչ, ազգությամբ չեչեն Ահմեդ Ռեջեփովիչ Չաթաևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 07:53 Asia/Tehran
  • Վրաստանում սպանված ահաբեկիչներից մեկը Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հայտնի ահաբեկիչ, ազգությամբ չեչեն Ահմեդ Ռեջեփովիչ Չաթաևը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Չաթաևըը թուրքական ոստիկանության կողմից փնտրվում էր 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու կասկածանքով: Լուրը փոխանցում է Ermenihaber.am կայքը:

Նշվում է, որ նախօրեին Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած 17 ժամանոց հակահաբեկչական գործողության արդյունքում 2 հանցակիցների հետ սպանված Չաթաևը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է: Նա համարվում էր ամենաշատ որոնվող ԻՊ-ի ահաբեկիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Աթաթուրքի անվան օդանավակայանում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էր 46 մարդ:

operativ.am/