Բրազիլիայում անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ-ի փոխհյուպատոսի վրա
Նոյեմբեր 25, 2017 10:08 Asia/Tehran
Բրազիլիայում անհայտ անձանց խումբը հարձակվել է Ռիո Դե Ժանեյրոյում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության փոխհյուպատոս Ստեֆանի Բոլենի վրա:
Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը:
Նախնական տվյալների համաձայն՝ Բոլենը կողոպուտի է ենթարկվել: Հարձակվողները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որի մեջ կինը գտնվել է իր ամուսնու հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բոլենը ոտքի հատվածքում վնասվածք է ստացել:
Նշվում է, որ Ռիո Դե Ժանեյրոյում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հաստատել է միջադեպի փաստը: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:
Tert.am
Պիտակ