Բաթումիում մարվել է «Լեո Գրանդ» հյուրանոցում 12 մարդու կյանք խլած հրդեհը
https://parstoday.ir/hy/news/world-i76889-Բաթումիում_մարվել_է_Լեո_Գրանդ_հյուրանոցում_12_մարդու_կյանք_խլած_հրդեհը
Ուրբաթ երեկոյան Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 07:59 Asia/Tehran
  • Բաթումիում մարվել է «Լեո Գրանդ» հյուրանոցում 12 մարդու կյանք խլած հրդեհը

Ուրբաթ երեկոյան Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են:

Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն, հաղորդում է Interfax-ը:
Տուրմանիձեի տվյալների համաձայն՝ հրդեհի մարման աշխատանքներից հետո հյուրանոցը ստուգվել է՝ շինությունում մարդկանց ներկայությունը բացառելու նպատակով: Նա նաև նշել է, որ դեռ չի հաջողվել պարզել մահացածների ինքնությունը, քանի որ նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել:
Sputnik Грузия-ի հաղորդմամբ՝ Բաթումիի «Լեո Գրանդ» հինգ աստղանի հյուրանոցը հրդեհի բռնկման պահին լի էր հաճախորդներով:
Վրաստանի ՆԳ նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է 12 մարդ: Տուժածները հիվանդանոցներ են տեղափոխվել տարբեր աստիճանի ծանրության թունավորմամբ: Տուժածների հստակ թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրդեհի մարման աշխատանքների ընթացքում վնասվածքներ է ստացել երեք հրշեջ-փրկարար:

Tert.am