Բրիտանիայի կառավարությունը փորձում է դիմակայել զինված հանցագործությունների աննախադեպ աճին
Բրիտանիայի կառավարությունն այդ երկրում զինված հանցագործությունների աննախադեպ աճը կանխելու և զենքերը հավաքելու նոր ծրագիր է գործադրում:
Ամերիկյան «Վաշինգտոն Ֆրի Բեյքն» ինտերնետային կայքը տեղեկացնելով Բրիտանիայում զինված հանցագործությունների դեմ պայքարի նոր ծրագրի գործադրման մասին, գրել է. «2017 թվականի նոյեմբերի 13-ից 26-ի կտրվածքում Բրիտանիայում զինված հանցագործությունների թվի աճի պատճառով, զենքերի կամավոր հանձնման նոր ծրագիր է իրականացվում»:
Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոն իր վերջին ուսումնասիրության ընթացքում նշել է, որ այդ երկրում տաք զենքի միջոցով իրականացված հանցագործությունների 27 տոկոսանոց աճ է արձանագրվել:
Բրիտանիայի տեղեկատվական կազմակերպությունների հաղորդման համաձայն, այդ երկրի ոստիկանության ուժերը ժողովրդին կոչ են արել երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությանը հանձնել այն զենքերը, որոնց կարիքը չեն զգում:
Բրիտանիայում անօրինական կերպով զենք պահելը հանցանք է համարվում և դրա համար 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սահմանված, սակայն նոր ծրագրի գործադրման ժամանակ իրենց զենքը կամավոր հանձնող անձանց դեմ մեղադրանք չի առաջադրվելու: